Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ստորագրվել է 24 դոլարով ռուսական գազի էժանացման մասին համաձայնագիրը

Ստորագրվել է 24 դոլարով ռուսական գազի էժանացման մասին համաձայնագիրը
08.09.2015 | 11:06

ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխության մասին։ Համաձայն փաստաթղթի, Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից կդառնա 165 դոլար: Էժանացումը սակագնի վրա չի անդրադառնա։ Գազը էժանացել է մինչև սահման հասնելը, որ «Գազպրոմը» դրամի արժեզրկման պատճառով վնասներ չկրի։ Կողմերը ստորագրել են նաև արձանագրություն «Արմգազպրոմ» ընկերության բաժնեմասերի գնման և հետագա գործունեության մասին փոփոխությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն փաստաթղթի` հայկական կողմը պարտավորվում է ապահովել տնտեսական արդյունավետ աշխատանք երկրի շուկայում և արտահանման առնչությամբ: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ այս տարի առաջին կիսամյակում Հայաստան առանց մաքսային տուրքի արտահանվել են 70 000 տոննա նավթամթերք և 1 միլիարդ խմ բնական գազ։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ